Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-29 արդեն երկրորդ անգամ է անցկացվել «Քրիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարը: Այս կապակցությամբ մամուլի ասուլիս էր կազմակերպել «21-ի հեռանկարները»:
Փառատոնի կազմակերպիչ Ստեփան Ռոստոմյանը Քրիշտոֆ Պենդերեցկուն համեմատեց Պիկասոյի հետ, քանի որ վերջինս, ինչպես և Պիկասոն նկարչության բնագավառում, կարողացել է ստեղծել նոր ուղղություններ: Ի դեպ, մեծ երաժիշտն ունի նաև հայկական արմատներ. լեհ երաժշտի տատը Սպահանից գաղթած հայուհի է: Փառատոնի շրջանակներում հնչել են Պենդերեցկու շուրջ 24 ստեղծագործություններ, ընդ որում այդ ստեղծագործությունները առաջին անգամ էին հնչում Հայաստանում: Կոմպոզիտորի ստեղծագործություններից մեկում լսելի են հայկական մեղեդիներ, որ երաժիշտը լսել էր դեռ իր հորից: Համերգներին ներկա են եղել նաև հրավիրված երաժիշտներ, նրանց թվում` Շանհայի քառյակը: Պենդերցկին գնահատեց մեր հայ երաժիշտների հետ աշխատանքը, սակայն նկատեց, որ վերջիններս փորձ չունեն ժամանակակից երաժշտություն կատարելու:
Ինչ վերաբերում է հայ հանդիսատեսին, ապա կոմպոզիտորը նշեց մի հանգամանք, մեր հանդիսատեսի 40-50%-ը երիտասարդներ են, ինչը կարելի էր հանդիպել 50-60-ականներին Արևելյան Եվրոպայում:
«Բացի այդ, այստեղի հանդիսատեսը բաց է և ջերմ` հասկանալու իմ երաժշտությունը, ինչը ես բոլոր տեղերում չէ, որ հանդիպել եմ»,-ասաց մաեստրոն:

Placeholder