Խոզի գրիպի երրորդ զոհը Թուրքիայում
Քաղաքական
11:46 30/10/2009

Խոզի գրիպի երրորդ զոհը Թուրքիայում

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով` Կոնիայի  հիվանդանոցում այսօր մահացել է խոզի գրիպով վարակված 37 տարեկան մի կին: Այդպիսով Ա գրիպից մահացածների թիվը Թուրքիայում հասավ երեքի:

Թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը տեղեկացվում է, որ ներկայումս հոսպիտալացված են A H1N1 վիրուսով վարակված 16 հիվանդներ: Ընդ որում նրանցից երեքի առողջական դրությունը ծանր է:

Թուրքիայի տարածքում կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում համաճարակի հետագա տարածումը բացառելու նպատակով:

 Մասնագետները նախազգուշացնում են, որ վատ ինքնազգացողության հետևյալ ախտանշանների դեպքում անպայման պետք է դիմել բուժօգնության. դժվար շնչելիություն, ցավեր կրծքավանդակի շրջանում, գիտակցության մթագնում, ավելի քան երեք օր տևած բարձր ջերմություն և այլն:

Placeholder
Խոզի գրիպի երրորդ զոհը Թուրքիայում