Խորհրդաժողով` ԿԳՆ-ում
Կրթություն, գիտություն
12:38 31/10/2009

Խորհրդաժողով` ԿԳՆ-ում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նոյեմբերի 20-21-ը կազմակերպում է խորհրդաժողով` կրթության ոլորտում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքէջից:

Խորհրդաժողովի նպատակն է համադասել տարբեր կազմակերպությունների կողմից կրթության բնագավառում նախաձեռնվող և իրականացվող ծրագրերը` դրանց արդյունավետության բարձրացման ակնկալիքով, ընդլայնել քաղաքացիական հասարակության ընդգրկվածությունը կրթության զարգացման քաղաքականության մշակման և իրականացման գործում:

Համաժողովին մասնակցելու համար հասարակական կազմակերպությունները մինչև նոյեմբերի 7-ը կարող են ներկայացնել հայտ ԿԳ նախարարություն:

Ներկայացված տեղեկատվության հիման վրա կկատարվի ընտրություն խորհրդաժողովին մասնակցելու համար, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Placeholder
Խորհրդաժողով` ԿԳՆ-ում