Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոնսուելո Վիդալին` ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացանք ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը նախարարն անդրադարձ է կատարել երկուստեք իրականացվող հաջող համագործակցությանը, նշելով մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ ծրագրերը, որի շրջանակներում անցկացվում են վարպետության դասընթացներ, գիտաժողովներ` այդ թվում նաև առաջիկայում նախատեսված ԱՊՀ երկրների տարածաշրջանի գիտաժողովը` «Մշակութային քաղաքականություն- քաղաքականություն մշակույթի համար» թեմայով:
Նախարար Հասմիկ Պողոսյանը խոսել է նաև հայկական տպագրության 500 ամյակի նշման կարևորության մասին, որի շրջանակներում Հայաստանը պատրաստվում է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին 2012 թ.- ին Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու միջնորդությամբ: Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին` Գյումրիում վերականգնողական կենտրոնի ստեղծմանն աջակցելու համար:
Հրաժեշտից առաջ երկու կողմերը համոզմունք են հայտնել, որ մշակված ծրագրերը հետագայում կունենան արժանի շարունակություն:

Placeholder