Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսություն
15:17 02/11/2009
Մասնագետ. «ԱրմԹեք»-ի ազդեցությունը զգացվելու է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ ողջ աշխարհում
«ԱՄՆ մեծ շուկան խոշոր հայկական համայնքի հետ միասին Սիլիկոնյան Հովիտը դարձնում է լավագույն ընտրությունը Հայաստանի ՏՏ զարգացման ներուժը ներկայացնելու և ոլորտում կապերն ամրապնդելու համար»,-նոյեմբերի 5-ին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում մեկնարկելիք «ԱրմԹեք» համաժողովի մասին նման կարծիք է հայտնել ԱՄՆՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը:
Նրա համոզմամբ, համաժողովի ազդեցությունը զգացվելու է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ ողջ աշխարհում այն սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների շրջանում, որոնք ներկա են լինելու միջացառմանը: Բացի այդ, Սիլիկոնյան Հովտում ոլորտի ներկայացուցչության հիմնադրման արդյունքում անխուսափելիորեն կավելանան Հայաստանի տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումները (ինչին կնպաստի նաև առաջարկված Վենչուռային հիմնադրամը), կբարելավվի երկրի որպես արտապատվիրման հեղինակավոր ուղղության համբավը, կընդլայնվեն աշխատանքները Հայաստանի գիտահետազոտական ոլորտում և կորդեգրվեն ավելի առաջատար բիզնես պրակտիկաներ:
«Չնայած «ԱրմԹեք» համաժողովը տրամադրում է գործարար կապերի հաստատման, ուսումնական և խթանման հնարավորություններ, այնուհանդերձ, կարևոր է, որ դրա հետ մեկտեղ իրականացվեն Հայաստանի ՏՏ ոլորտի ունակությունները և պրոֆեսիոնալիզմը ամրապնդող այլ աշխատանքներ ևս»,-ասել է ծրագրի ղեկավարը: Նա նաև ավելացրել է, որ մասնավոր հատվածի մշտական պրոակտիվ դիրքորոշումը, կառավարության կողմից վերջինիս աջակցությանն ուղղված ջանքերը և սփյուռքի ռեսուրսներն, անկասկած, կշարունակեն ամրապնդել Հայաստանի ՏՏ կլաստերը և, դրանով իսկ, կմեծացնեն վստահությունը, գիտելիքները, եռանդը, համագործակցությունը և փոխհամաձայնությունը:
Մասնագետը նաև փաստել է, որ վերջին տարիներին Հայաստանի ՏՏ ոլորտը նկատելիորեն ավելի համախմբված է դարձել և արդեն իսկ որոշակի ճանապարհ է անցել ոլորտային տիպիկ «կլաստեր» դառնալու գործընթացում: Առավել լավ սա երևում է «ԱրմԹեք» համաժողովի պարագայում, որը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ և շարունակում է միավորել ԱՄՆ և Հայաստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ՀՀ կառավարության ու ՀՀ Էկոնոմիկայի, Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարությունների, Կալիֆորնիայի նահանգային իշխանությունների, ոլորտի գործարար միությունների և հայկական ուսումնական հաստատությունների ջանքերն ու եռանդուն աջակցությունը:
«CAPS-ը հասկանում էր, թե ինչ պոտենցիալ ազդեցություն կարող է ունենալ այս միջոցառումը, երբ աջակցում էր 2007թ.-ին ԱՄՆ-ում առաջին անգամ համաժողովի կազմակերպմանը: Ծրագիրն իր աջակցությունը տրամադրեց համաժողովին նաև 2008թ.-ին, երբ այն տեղափոխվեց Երևան, ինչպես նաև այս տարի»,-ասել է նա:

Placeholder