Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքական
10:20 02/11/2009
Իրան. Միջուկային ծրագրի մասին բանակցությունները այսուհետեվ կվարվեն ուժի դիրքերից
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ այսուհետև իրանական միջուկային ծրագրի մասին բանակցությունները Թեհրանի կողմից «կվարվեն ուժի դիրքերից», տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Իրանի նախագահի արտահայտություններն, ըստ լրատվամիջոցի, տեղակայված են իրանական կառավարության կայքէջում: Դրանք արվել են այն ժամանակ, երբ Արևմուտքի երկրները սպասում են պաշտոնական գրավոր պատասխանի Իրանից` ՄԱԳԱՏԷ-ի առաջարկության վերաբերյալ:
ՄԱԿ-ի առաջարկության համաձայն, Իրանը պարտավոր է իր ցածր հարստացված ուրանը` 1,2 տոննա, ուղարկել Ռուսաստան` մշակման ենթարկելու համար: Այնուհետև այն կուղարկվեր Ֆրանսիա, որտեղ դրանից կպատրաստեին վառելիք թեհրանյան ռեակտորի համար:
Իրանական կողմն ընդհանուր առմամբ առաջարկվող ծրագրի հետ համաձայն է, բայց ուզում է փոփոխություններ մտցնել դրանում: Մասնավորապես, Իրանը նախընտրում է երկրից միանգամից դուրս չհանել ուրանի պահանջվող խմբաքանակը, այլ դա անել մասնակի:
Իրանի այդ դիրքորոշումը ՄԱԿ-ի ծրագրերն աբողջությամբ հօդս է ցնդեցնում, քանզի այդպիսով ՄԱԿ-ը փորձում էր երկրի սահմաններից դուրս հանել միջուկային վառելանյութը, որպեսզի այդքան հումք չլինի, որը թույլ կտա ատոմային ռումբ պատրաստել:

Placeholder