Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը 2010թ-ի մարտի 5-7-ը կանցկացնեն իններորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը`«Առողջապահություն և Դեղագործություն EXPO2010», որը տեղի կունենա Երևանի Կ. Դեմիրչյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին տեղեկացրին «LOGOS EXPO Center»-ի մամլո ծառայությունից:
«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2010» ցուցահանդեսը ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:
«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2010» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ:
Տեղեկատվության համաձայն, ցուցահանդեսը կնպաստի նոր գործընկերներ ձեռքբերելուն և ցուցահանդեսի մասնակիցների միջև կոնտակտների ակտիվ զարգացմանը և ընդլայմանը: Ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանալու ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից:
Նշենք, որ «Առողջապահություն և Դեղագործություն EXPO2010»-ի հիմնական թեմատիկ բաժիններն են կանխարգելման բժշկությունը, կլինիկական բժշկությունը, ստոմատոլոգիան, դեղագործությունը, ախտորոշումը, մայրություն և մանկությունը, բժշկական սարքավորումները, հիգիենան, բուժիչ հանքային ջրերը: Իսկ ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն վարպետաց դասեր, վիդեոցուցադրություններ, բուժիչ կոսմետիկական գործընթացներ, դեմքի և մարմնի մաշքի խնամքի ծրագրեր, կլոր սեղաններ, սեմինարներ:

Placeholder