Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը` Սլովակիայում
Մշակույթ
12:56 02/11/2009

Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը` Սլովակիայում

Սլովակիայի մշակույթի նախարարության ցուցասրահում այս օրերին գործում է Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ֆոտոցուցահանդեսը

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, այդ մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ մշակույթի նախարար ՀասմիկՊողոսյանի այս տարվա հուլիսին Սլովակիա այցելության ընթացքում:
Ցուցահանդեսի բացման հետ կապված աշխատանքներն իրականացվել են երկու երկրների մշակույթի նախարարությունների, Վիեննայում Հայաստանի դեսպանության և Ս. Փարաջանովի թանգարանի համատեղ ջանքերով:

Ֆոտոցուցահանդեսի պաշտոնական բացմանը, ելույթով հանդես են եկել Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը, Սլովակիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը և Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Ներկա են եղել Սլովակիայի քաղաքական, հասարակական և մշակութային շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ:
Placeholder
Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը` Սլովակիայում