Ուկրաինայի նախագահը դիմել է գործընկեր երկրներին` միասին պայքարելու գրիպի համաճարակի դեմ
Առողջություն
10:16 02/11/2009

Ուկրաինայի նախագահը դիմել է գործընկեր երկրներին` միասին պայքարելու գրիպի համաճարակի դեմ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն մի շարք երկրների առաջնորդներին ու միջազգային կազմակերպություններին դիմել է ` օգնեն միասին պայքարել երկրում բռնկված գրիպի համաճարակի դեմ: Տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»-ն:

Նկատենք, որ Ուկրաինայում գրիպի համաճարակի և սուր ռեսպիրատոր վիրուսի հետևանքով մահացել է 53 մարդ: Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը:

«Ուկրաինայի ազգային անվտանգությանն սպառնացող վտանգը պահանջում է ինձանից դիմել մերձավոր ընկերներին ու ռազմավարական գործընկերներին անհապաղ օգնություն տրամադրելու համար», -Ուկրաինայի նախագահը նման բովանդակությամբ նամակ է գրել Բելոռուսի, Հունգարիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, ԱՄՆ-ի նախագահներին, ինչպես նաև ԵՎրահանձնաժողովի նախագահին ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին:

Առողջապահության նախարարության տվյալներով, Ուկրաինայում ընդհանուր առմամբ գրիպով վարակվել է 184 919 մարդ, որոնցից հոսպիտալացվել է 7 383-ը:

Նկատենք, որ ուրբաթ առողջապահության նախարարությունը հայտարարել էր բարձր պաթոգեն ունեցող գրիպի համաճարակի առկայության մասին: Կառավարությունը կարանտին էր հայտարարել երկրի արևմտյան հատվածի ինը շրջաններում:

Placeholder
Ուկրաինայի նախագահը դիմել է գործընկեր երկրներին` միասին պայքարելու գրիպի համաճարակի դեմ