Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջություն
16:56 03/11/2009
Ասպիրինի օգտագործումը կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների զարգացմանը
Ասպիրինի օգտագործումը, որը միտված է կանխելու մի շարք սրտային հիվանդություններ, արդեն արգելված է այն դեպքերում, եթե ակնհայտ սրտանոթային անբավարարություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է բրիտանական «BBC» էլեկտրոնային կայքէջը` հղում անելով «Դեղամիջոցներ և թերապիա տեղեկագրի» (Drugs and Therapeutics Bulletin (DTB)) վերջին ուսումնասիրություններին:
Ըստ ԴԹՏ ուսումնասիրությունների արդյունքների, ասպիրինի օգտագործումը կարող է հանգեցնել ներքին արյունահոսության:
Այն չի կանխում սրտանոթային անբավարարության պատճառով վրա հասած մահացության դեպքերը:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հարյուր հազարավոր մարդիկ ընդունում են դեղահաբը որպես հիվանդության կանխարգելիչ միջոց:
Եթե 2005-2008թթ-ին ասպիրինի օգտագործումը որպես սրտանոթային հիվանդությունների կանխարգելիչ միջոց համընդհանուր ընդունված տարբերակ էր, ապա այժմ այն խստիվ արգելվում է, քանի որ կարող է պատճառ դառնալ դեռևս ի հայտ չեկած սրտանոթային հիվանդությունների:

Placeholder