Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չինաստանում ավանդական բժշկության մասնագետները ստեղծել են դեղամիջոց, որն ընդունակ է բուժել A/H1N1 (խոզի գրիպ) գրիպը 3 օրվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները` հղում կատարելով «Չայնա դէյլի» թերթին: Պեկինի չինական ավանդական բժշկության վարչության պետի տեղակալ Տու Չժիտաուն հայտարարել է, որ նոր ստեղծված դեղամիջոցը հատկապես արագ է ազդում երեխաների վրա:
«Որոշ երեխաների բավարար կլինի ընդունել դեղամիջոցի երկու-երեք դոզա»,- հայտարարել է նա:
Այդ դեղամիջոցն անվանել են «Հակամրսածության 2», որն արդեն իսկ հայտնվել է պեկինյան դեղատներում և արժե մեկ ԱՄՆ դոլարից էլ պակաս:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, հրաշք դեղամիջոցի գոյության մասին տեղեկատվության դեռևս չի տիրապետում, ուստի չի կարող տալ փորձագիտական եզրակացություն: Այսօրվա դրությամբ ԱՀԿ-ն A/H1N1 գրիպի դեմ պայքարելու համար խորհուրդ է տալիս ընդունել Tamiflu («Տամիֆլյու») և Relenza («Ռելենզա»):

Placeholder