Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջություն
11:42 04/11/2009
Բելառուսում հարազատներին արգելել են այցելել ստացիոնար բուժում ստացող հիվանդներին
Բելառուսում սուր շնչառական հիվանդությունների ու գրիպի աճի պատճառով Մինսկի որոշ հիվանդանոցներում հարազատներին արգելել են այցելել ստացիոնար բուժում ստացող հիվանդներին:
Ինչպես հայտնել են Մինսկի հիգիենայի ու համաճարակաբանության քաղաքային կենտրոնից, հիվանդանոցում ստացիոնար բուժում են ստանում այն հիվանդները, ովքեր գրիպի կամ սուր շնչառական հիվանդության վարակի ռիսկի խմբում են գտնվում:
Նոյեմբերի 1-ի տվյալներով` երկրում հայտնաբերվել է Ա գրիպով վարակվածների 59 դեպք, մահացու ելքեր դեռևս չեն գրանցվել: Նոյեմբերի 2-ին առողջապահության նախարարությունը, սուր շնչառական վարակներով հիվանդանալու մեծ ռիսկի պատճառով, մի շարք քաղաքներում երկարացրել է դպրոցների աշնանային արձակուրդը
Բուլղարիայում էլ H1N1-ի համաճարակ է հայտարարված:
Այս երկրում ավելի քան 100 հազար մարդ հիվանդացել է նոր գրիպով:
Այս առիթով իշխանությունները համաճարակ են հայտարարել` հաշվի առնելով, որ վարակը տարածվել է երկրի արդեն 7 քաղաքներով:
Բուլղարիայի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, հիվանդությունից գրանցվել է մահվան միայն մեկ դեպք, սակայն բժիշկները չեն բացառում նաև նոր դեպքերը:

Placeholder