Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Կառավարության ղեկավարն ԱՄՆ-ում է «Արմթեք 2009» գործարար համաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի առաջին օրը Տիգրան Սարգսյանը Լոս Անջելեսում հանդիպել է «Լինսի» հիմնադրամի նախագահ Ջեյ Ռաքոուին և առաջին փոխնախագահ Հարութ Սասունյանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և հիմնադրամի միջև համագործակցության հարցերը:
Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «Արմթեք 2009» համաժողովը տեղի է ունենալու «Սիլիկոնային հովտի» կենտրոն Սան Հոզե քաղաքում: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder