Ջեներալ Մոթորսը մտադիր է 10 հազար աշխատատեղ կրճատել
Տնտեսություն
10:31 05/11/2009

Ջեներալ Մոթորսը մտադիր է 10 հազար աշխատատեղ կրճատել

Ամերիկյան ավտոգիգանտ «Ջեներալ Մոթորս» /General Motors (GM)/ ընկերությունը նախատեսում է կրճատել 10 հազար աշխատատեղ «Օպելում» /Opel/: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, նման հայտարարությամբ հանդես է եկել ընկերության փոխնախագահը:

Ներկայում «Օպել»-ի անձնակազմը հասնում է 55 հազարի, դրա գործարաններ կան Գերմանիայում, Իսպանիայում, Բելգիայում, Լեհաստանում:
Ընկերության փոխնախագահը նաև մեկնաբանել է «Օպել»-ի վաճառքը չեղյալ անելու սենսացիոն որոշումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Օպել»-ը վաճառվելու է Magna-Сбербанк կանադա-ռուսական կոնսորցիումին: Ընկերության փոխտնօրենն ասել է, թե ըմբռնումով է մոտենում ԳԵրմանիայի կառավարության զգացմունքային ռեակցիային ու ավելացրել է. «Հուսով եմ, որ նրանք արժանապատվորեն են գնահատում մեր նախագիծը»:

Placeholder
Ջեներալ Մոթորսը մտադիր է 10 հազար աշխատատեղ կրճատել