Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսություն
17:40 05/11/2009
Շվեդիան համաձայնել է. «Հյուսիսային հոսքը» կկառուցվի Բալթյան ծովով անցնող տնտեսական հատուկ գոտում
Շվեդիայի կառավարությունը համաձայնել է, որպեսզի Nord Stream գազամուղը կառուցվի իր վարչական տարածքում` Բալթյան ծովով անցնող տնտեսական հատուկ գոտում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է Շվեդիայի Շրջակա միջավայրի պահպանության նախարար Անդրեաս Կարլգրենը:
Այժմ գազամուղի կառուցման համար մնացել է, որ իրենց համաձայնությունը տան Ֆինլանդիայի, Ռուսաստանի և Գերմանիայի իշխանությունները:
Հոկտեմբերի վերջին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը քննարկել է իր ֆին գործընկեր Մատտի Վանհանենի հետ նախագծի ժամկետների սահմանման հարցը:
«Հյուսիսային հոսք» նախագիծը իրականացնում են Nord Stream AG-ին, որը «Գազպրոմ» ընկերության համատեղ ձեռնարկություն է (51%), գերմանական կոնցեռններ BASF-ը, E.On (20-ական%-ով) և N.V. Nederlandse Gasunie-ը (9%):
Բալթյան ծովի հատակով անցնող Nord Stream գազամուղն առաջին անգամ կապահովի ռուսական բնական գազի ուղիղ փոխանցումներ Արևմտյան Եվրոպա: Nord Stream-ի հումքային բազան որոշված է Շտոկմանովյան հանքավայրը, որի գործարկման լիցենզիան պատկանում է «Գազպրոմ» ընկերության դուստր ձեռնարկություն «Սեվմոռնեֆտեգազ»-ին:
Գազամուղի նախագծային հզորությունը կկազմի 55 մլրդ խորհանարդմետր: Ծովային գազամուղի առաջին հատվածը 27,5 մլրդ կուբամետր հզորությամբ կշահագործվի 2011թ.-ին, երկրորդը` (նույնպես 27,5 մլրդ կուբամետր)` 2012թ.-ին:
Գազամուղի շինարարությունը նախատեսվում է Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Գերմանիայի և Դանիայի տարածքներում: Դանիան առաջինն էր այս պետություններից, որ տվել է համաձայնությունը գազամուղի 1,223 հազար կմ տարածությամբ հատվածի շինարարության համար:

Placeholder