Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսություն
13:17 05/11/2009
Դառնալ մարդկանց սիրելին. «Օրանժ Արմենիան» այսօրվանից սկսում է իր գործունեությունը Հայաստանում
Շուրջ 100 մլն եվրո ներդրում, 300 աշխատատեղ, բազմաթիվ խանութների ցանց Երևանում ու մարզերում, «լավագույն սակագներ», գերարագ ինտերնետ. այսօրվանից Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում երկու գործող օպերատորների շարքին ավելացավ երրորդը` «Օրանժ Արմենիան»:
Այսօր ընկերության գործունեության մեկնարկին հրավիրված ասուլիսում «Օրանժ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարը հուզված էր: «Ամեն մի երկրում նոր գրասենյակի բացում մեզ համար մի ծնունդ է, և ես հուզված եմ», -նկատեց նա: Լոմբարի խոսքով, Հայաստանը հայտնվել է «Օրանժ»-ի թիրախում, որովհետև Ֆրանսիան Հայաստանի հետ «հատուկ կապեր ունի»: «Ֆրանսիայում հայկական սփյուռքը մեծ է, ինչն էլ մեծ դեր խաղաց, որպեսզի մենք հաստատվենք Հայաստանում», -նշեց Լոմբարը:
Նկատենք, որ «Օրանժ»-ը ֆրանսիական «Ֆրանս Տելեկոմ» ընկերության ապրանքանիշն է:
Հայաստանը 31-րդ երկիրն է, որտեղ «Օրանժն» սկսել է ծառայություններ մատուցել, աշխարհի լավագույն 10 օպերատորներից է և ունի 189 մլն հաճախորդ:
Ընկերության փոխնախագահ Օլաֆ Սուանտին խոստացավ փոխակերպել Հայաստանի հեռահաղորդակցության շուկան և «դառնալ մարդկանց սիրելին»: Սուանտիի խոսքով, իրենք գործունեությունն սկսելիս շեշտադրումը դնելու են բջջային բիզնեսի զարգացման վրա, որպեսզի ցանկացած մարդու ցանկացած վայրում բջջային ինտերնետը հասանելի լինի: «Հայաստանում մենք ուժեղ ցանց ենք ստեղծել, հոյակապ գնային առաջարկ ենք կիրառում և զբաղված են անընդհատ նորարարությամբ` ինտերնետը բոլորին հասանելի դարձնելու համար», -հավելեց Սուանտին:
«Օրանժ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Բրունու Դյութուան իր հերթին բարձրաձայնեց իրենց ցանկությունը. «Հայաստանում ուզում ենք ծածկել բոլորի բջջային ինտերնետների կարիքը, ուզում ենք ունենալ լավագույն սակագներ, գերարագ ինտերնետ երկրի ցանկացած բնակավայրում»:
Ըստ Դյութուայի, այսօր արդեն Հայաստանի 83 տոկոսը ծածկված է «Օրանժ» կապով և 2G ու 3G գերարագ ինտերնետ կապը հասանելի է: Իսկ երեք հազար վաճառակետերում մարդիկ կարող են ձեռք բերել լիցքավորման քարտեր: Դյութուան նաև տեղեկացրեց, որ այսօր արդեն ինտերնետի միջոցով 70 հազար մարդ ռեզերվ է արել «Օրանժ» բջջային հեռախոսահամարներ:

Placeholder