Խոզի գրիպից Թուրքիայում արդեն մահացել է 19 մարդ
Առողջություն
17:45 05/11/2009

Խոզի գրիպից Թուրքիայում արդեն մահացել է 19 մարդ

Թուրք հասարակությունը տագնապած է. օրըստօրե ավելանում է խոզի գրիպի զոհերի թիվը: Թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալները, տեղեկացնում է, որ A H1N1 հարուցիչից մահացել է ևս չորս մարդ: Այդպիսով` Ա գրիպի համաճարակի զոհերի թիվը Թուրքիայում հասել է 19-ի: Տեղեկացվում է, որ նրանց թվում կան նաև երեխաներ:

Նույն աղբյուրի հաղորդմամբ` երկրի նահանգներում ամենայն աչալրջությամբ շարունակվում են համաճարակի տարածման դեմ ուղղված բուժաշխատանքները:
Placeholder
Խոզի գրիպից Թուրքիայում արդեն մահացել է 19 մարդ