«Հանդիսատեսին դժվար է «վերադաստիարակել»
Մշակույթ
12:55 07/11/2009

«Հանդիսատեսին դժվար է «վերադաստիարակել»

Ի՞նչ վիճակում են մարզային թատրոնները: Դրանց խնդիրների ու ներկայիս վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար Panorama.am-ի թղթակիցը դիմեց Թատերական գործիչների միավորման քարտուղար Սոնա Մելոյանին:

Ս. Մելոյանը հայտնեց, որ դրանք թեև  գործում են, բայց ամեն ինչ մնացել է գավառական մակարդակի վրա.

«Այնտեղ շատ լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ և շատ մեծ գումարներ են հարկավոր»:

Նա նշեց նաև, որ այս տարի գարնանը` պետական հովանավորությամբ և իրենց միության աջակցությամբ, վերջապես Ղափանի թատրոնը շենք ունեցավ:
«Կինոթատրոնի շենքը վերանորոգեցին, վերաձևավորեցին որպես թատրոնի շենք: Մինչ այդ թատրոնը գործում էր կողքի մշակույթի ակումբում»:

Իսկ Գորիսի թատրոնը, ըստ Մելոյանի, դեռևս բավական վատ վիճակում է

«Բեմը կոտրված է և թեք, այնտեղ նույնիսկ քայլել հնարավոր չէ. բացի այդ ցուրտ է և տարվա 8 ամիսներին այդ դահլիճում հնարավոր չէ աշխատել: Այնտեղ ընդհանրապես անմխիթար վիճակ է, և մինչև իսկ, այլ թատերական խմբեր հյուրախաղերով հանդես չեն գալիս այդ բեմում, կամ երգիչները չեն երգում, նկարիչներն էլ ցուցադրություններ չեն կազմակերպում»:

Ի դեպ, Գորիսի թատրոնը այս ճակատագրով միակը չէ:

Բացի այն, որ այս իրավիճակի շտկումը կապված է մեծ գումարների հետ, նաև հարկավոր են հստակ հայեցակարգեր:

«Կան կարծիքներ, ըստ որի ընդհանրապես այդ թատրոնները հակարվոր է փակել, որովհետև այդպես թատրոն պահել հնարավոր չէ: Գո՞ւցե ավելի նպատակահարմար է կահավորել թատրոններ, որոնք կսպասարկեն մայրաքաղաքից գնացած խմբերին:
(Քանի որ, վախ կա, թե հանդիսատեսի ճաշակը կընկնի), իսկ երբ հանդիսատեսի ճաշակն ու մակարդակն է ընկնում, դա ավելի մեծ խնդիր է, քան թատրոնինը, քանի որ կարելի է օրինակ մի ռեժիսորին հանել, մյուսին բերել, բայց հանդիսատեսին հետո դժվար է «վերադաստիարակել»»,-ասաց Ս. Մելոյանը:

Placeholder
«Հանդիսատեսին դժվար է «վերադաստիարակել»