Ուկրաինայում գրիպից մահացել է 155 մարդ
Առողջություն
12:03 09/11/2009

Ուկրաինայում գրիպից մահացել է 155 մարդ

Ուկրաինայում գրիպի և սուր շնչառական հիվանդությունների հետևանքով մահացել է 155 մարդ: Նման տվյալներ է հրապարակել այդ երկրի առողջապահության նախարարությունը: Գրիպով վարակվածների թիվը երկրում հասել է 960 հազարի, ավելի քան 48 հազար տեղափոխվել է հիվանդանոց:

H1N1 գրիպով հիվանդների թիվը հասել է մի քանի տասնյակի: Երկրի գլխավոր համաճարակաբանի խոսքով, մահացել է 14 մարդ:
Ուկրաինայում H1N1 գրիպի համաճարակի մասին հայտարարվեց հոկտեմբերի 30-ին: Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, երկրի 11 շրջաններում կարանտին է հայտարարված:

Համաճարակի պատճառով միջոցառումներ են հետաձգվել, դադարեցվել է զորակոչը: Նույնիսկ մամուլում ենթադրություն է եղել, թե հիվանդության պատճառով կհետաձգվեն նաև նախագահական ընտրությունները:

Placeholder
Ուկրաինայում գրիպից մահացել է 155 մարդ