Հանրակրթական դպրոցները  2011 թվականին շրջանավարտ չեն ունենալու
Կրթություն, գիտություն
14:14 10/11/2009

Հանրակրթական դպրոցները 2011 թվականին շրջանավարտ չեն ունենալու

Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները 2011 թվականին շրջանավարտ չեն ունենալու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ դրա պատճառը հանրակրթական բնագավառում իրականացվող շարունակական բարեփոխումներ են. «Նախկինում ունեինք 10-ամյա, հետո` 11-ամյա, իսկ այժմ` 12-ամյա հանրակրթական համակարգ»:

Նախարարը վստահեցրեց, որ հանրակրթական բարեփոխումները իրականացվում ոչ միայն պետական հանրակրթական դպրոցներում, այլև մասնավոր դպրոցներում, հավելելով, որ մասնավոր դպրոցները նույնպես չեն ունենալու շրջանավարտներ:

«Ես ուզում եմ խորհուրդ տալ, բոլոր ծնողներին` չհավատալ այն անհիմն խոստումներին, թե իրենց երեխաները թռիչքային ձևով ավարտելու են 2011 թվականին. դա օրենքի խախտում է, և նախարարության կողմից նման արտոնություն չեն լինելու»,- հայտնեց ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:
Placeholder
Հանրակրթական դպրոցները 2011 թվականին շրջանավարտ չեն ունենալու