Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շվեյցարիայում անցկացված Ադրբեջանի մշակույթի օրերին, որի բացմանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այլընտրանքային գրականության ու քննադատական տեսակետների առկայությունն իրարանցում է առաջացրել:
Փառատոնի շրջանակում անցկացված սեմինարներից մեկում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային խմբի նախկին համազեկուցող Անդրեաս Գրոսը հանդես է եկել «Նավթով հարուստ, ժողովրդավարությամբ աղքատ Ադրբեջանը» զեկույցով:
Բացի այդ, միջոցառման կազմակերպիչներից` Շվեյցարիայի Culturescape կազմակերպությունն, Ադրբեջանի մշակույթի մասին հավաքածու է հրատարակել, որի մեջ ներառվել են ազատ մտածողության համար ձերբակալված մի քանի լրագրողների, պաշտոնական քաղաքականության հետ չհաշտվող գրողների և ժողովրդավարության պակասն ու անհատի պաշտամունքն Ադրբեջանում քննադատողների ստեղծագործությունները:
Այդ ամենը փառատոնի համակազմակերպիչներ Culturescape-ի և Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության միջև լարվածության պատճառ է դարձել:
Culturescape-ի ղեկավար Յուրիան Կոյմանը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին ասել է, որ Շվեյցարիայի եւ Ադրբեջանի մշակույթներն ամբողջությամբ տարբեր են իրարից, և դա է պատճառը, որ փառատոնում ազատամիտ ադրբեջանցի գրողների ստեղծագործությունների թարգմանաբար ներկայացումը առաջացրել է Ադրբեջանի պաշտոնական շրջանակների դժգոհությունը:
«Շվեյցարիան ժողովրդական հանրապետություն է: Այստեղ նախագահը նշանակվում է մեկ տարի ժամկետով: Որոշումների ընդունման մեխանիզմները երկու երկրներում խիստ տարբերվում են»,- ասել է Յուրիան Կոյմանը:

Placeholder