Գ. Սարգսյան. Վերին Լարսի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չունենք
Տնտեսություն
14:10 11/11/2009

Գ. Սարգսյան. Վերին Լարսի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չունենք

«Վերին Լարսի բանակցությունների հետ կապված զարգացումների վերաբերյալ  պաշտոնապես մեկնաբանություն կամ տեղեկատվություն տալ չենք կարող»: Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Ինչպես ասաց նախարարը, իրենց գերատեսչությունը նման որևէ տեղեկատվության չի տիրապետում և բանակցությունների չի մասնակցում:

«Ամեն դեպքում ես կասեմ, որ դա այդ երկու երկրների (Ռուսաստան-Վրաստան) հարաբերությունների խնդիրն է»,-եզրափակեց Գուրգեն Սարգսյանը:
Placeholder
Գ. Սարգսյան. Վերին Լարսի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չունենք