Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում հազար երեխայից 23-ը չի ապրում մինչև հինգ տարի: Այս ցուցանիշը զետեղված է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հրապարակած տարեկան զեկույցում: ԱՊՀ անդամ երկրներից Ռուսաստանում այդ թիվը 13 է, Ուկրաինայում՝ 16, Մոլդովայում՝ 17, Ղազախստանում ու Վրաստանում՝ 30, Ադրբեջանում՝ 36, Ղրղզստանում ու Ուզբեկստանում՝ 38, Թուրքմենստանում՝ 48, Տաջիկստանում՝ 64:
Զեկույցի համաձայն, ողջ աշխարհում 1000 երեխայից մինչև հինգ տարեկան մահանում են 65-ը: Յունիսեֆ-ի տեղեկացմամբ, այսօր աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների թիվը 634 մլն 631 հազար է:
Այս ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ Աֆրիկան, որտեղ մինչև հինգ տարեկան 1000 երեխայից մահանում է 132: Այս առումով վիճակը կարելի է բավարար համարել արդյունաբերական զարգացած երկրներում՝ Եվրամիություն, Նորվեգիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա:
Մանկական մահացության ամենացածր մակարդակը գրանցվել է Լիխտենշտեյնում և Սան-Մարինոյում, որտեղ 1000 երեխայից մահանում են երկուսը: ԱՄՆ-ում այդ ցուցանիշն ութն է:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետները եկել են եզրակացության, որ վերջին 20 տարվա ընթացքում մանկամահացության մակարդակը նվազել է: Եթե 1990 թվականին մինչև հինգ տարեկան երեխաների 9 տոկոսն էին մահանում, ապա այսօր այդ թիվը 6.5 տոկոսն է:

Placeholder