Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ս.թ. նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացվել է WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) և զբոսաշրջության ասպարեզում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին, ԱԳՆ տեղեկատվության վարչությունից, առաջին անգամ ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ:
Ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տաղավարներ է այցելել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, ով զրուցել է մասնակիցների հետ և քննարկել բրիտանական շուկայում Հայաստանի ու Ղարաբաղի հանրապետությունների առավել արդյունավետ ներկայացման հնարավորությունները: