Ո՞Չ  սոլյարիներին
Առողջություն
10:41 13/11/2009

Ո՞Չ սոլյարիներին

Բրազիլիայի իշխանությունները պատերազմ են հայտարարել «արհեստական արևի» դեմ: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, երկրում արգելել են սոլյարի ընդունելը:

Բրազիլիայի առողջության պահպանման ազգային գործակալություն այն արգելել է` կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականը:

Վերջինս, անըդհատ տեղեկացնում է, որ հաճախակի արհեստածին արևային լոգանքները հանգեցնում են ուռուցքի զարգացմանը:
Արդյունքում Բրազիլիայում արգելել են արհեստական արևայրուկ ստանալու համար նախատեսված սարքավորումների ներմուծումը, առք ու վաճառքը և վարձակալությունը:
Placeholder
Ո՞Չ սոլյարիներին