Գրիպի դեմ պատվաստվելուց  հետո 2 մարդ է մահացել
Առողջություն
10:48 14/11/2009

Գրիպի դեմ պատվաստվելուց հետո 2 մարդ է մահացել

Չինաստանում երկու մարդ է մահացել: Նրանց նախապես պատվաստել էին Ա գրիպի դեմ պատվաստանյութով: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Չինաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ նրանք մահացել են սրտի անբավարարությունից:

Ներկայում մասնագետները լաբորատոր հետազոտություններ են անցկացնում: Նախարարությունը բացառել է հավանականությունը, որ մարդկանց մոտ մահն առաջացել է պատվաստանյութից առաջացած ալերգիկ ռեակցիայի պատճառով:


Բացի այդ, երկրի առողջապահության նախարարությունը հավաստում է, որ պատվաստանյութը էֆեկտիվ է, բնակչության պատվաստման գործընթացն էլ  շարունակվելու է:
Placeholder
Գրիպի դեմ պատվաստվելուց հետո 2 մարդ է մահացել