H1N1 վիրուսը խլել է 4000 մարդու կյանք ԱՄՆ-ում
Առողջություն
12:30 14/11/2009

H1N1 վիրուսը խլել է 4000 մարդու կյանք ԱՄՆ-ում

Մարդկությանը սպառնացող H1N1 վիրուսը (խոզի գրիպ) արդեն 4000 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ում, որոնցից 540-ը երեխաներ են: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները: Ըստ Հիվանդությունների կանխարգելման Կենտրոնի` հաշվարկը կատարվել է բոլորովին նոր մեթոդներով, որը երաշխավորհում է ստույգ արդյունք 10 նահանգներից:

Նախկին մեթոդով Միացյալ Նահանգներում  հաշվվել էր խոզի գրիպով վարակված 672 մարդ : Վերջին տվյալներով 22 մլն ամերիլացի վարակվել է խոզի գրիպով վեց ամսվա ընթացքում, որից 98 000 հոսպիտալացվել են:
Placeholder
H1N1 վիրուսը խլել է 4000 մարդու կյանք ԱՄՆ-ում