ԼՂՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել ԱրՊՀ մի խումբ դասախոսների
Առողջություն
11:52 14/11/2009

ԼՂՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել ԱրՊՀ մի խումբ դասախոսների

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Արցախի պետական համալսարանի 40-ամյակի տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտ ժամանած մի խումբ գիտնականների և ակադեմիկոսների:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ողջունելով հյուրերին` երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել նրանց ԼՂՀ Նախագահի հրավերն ընդունելու համար և նշել, որ այդ հրավերի նպատակը Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության նոր ծրագրի մշակումն է:

Այդ համագործակցության շրջանակներում նախատեսվում է Հայաստանի գիտական ներուժի ներգրավմամբ հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրների հետազոտումն ու դրանց լուծման ուղիների մշակումը: Միաժամանակ Նախագահն ընդգծել է ծրագրի մանրակրկիտ պատրաստման և դրա հետևողական իրագործման կարևորությունը:

Իրենց կողմից հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցություն ցուցաբերել ԼՂՀ հետագա զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Արցախի պետական համալսարանի և Հայաստանի մի շարք բուհերի ռեկտորներ, ակադեմիկոսներ:

Նախագահ Բակո Սահակյանը տոնին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում պետական պարգևներ է հանձնել ԱրՊՀ մի խումբ դասախոսների:

Placeholder
ԼՂՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել ԱրՊՀ մի խումբ դասախոսների