Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, քրեական կարգով չպետք է հետապնդվեն»,- «Նովոստի-Ադրբեջան» լրատվական կայքի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարության հատուկ ներկայացուցիչ Վերինիկա Կոտեկը:
«Ադրբեջանում կատարված մոնիտորինգի արդյունքները անմխիթար են: Հարցն այն է, որ մի շարք լրագրողներ ենթարկվում են քրեական հետապնդման: Ճնշումներ դրսևորվում են նաև այլ ձևերով»,- հայտարարել է Կոտեկը:
Նրա խոսքերով, Ադրբեջանին` եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար, անհրաժեշտ է կատարել 4 հիմնական քայլ:
«Առաջին հերթին, պետական պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ լրագրողները տպագրված նյութերի համար, քրեական հետապնդման չպետք է ենթարկվեն: Դատարանները ԶԼՄ-ի ներկայացուցիչների առնչությամբ նյութերը պետք է քննեն` առաջնորդվելով եվրոպական չափանիշներով»,- նշել է Կոտեկը:
Միջազգային հեղինակավոր կազմակերպություններին մտահոգում է այն փաստը, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները չլսելու են տալիս իրենց ուղղված քննադատությունները, ինչն առավել տեսանելի դարձավ բլոգերների գործով դատավարության ընթացքում:

Placeholder