Լույս է տեսնելու Նաբոկովի վերջին վեպը, որի սևագրությունը նա խնդրել էր այրել
Մշակույթ
13:52 17/11/2009

Լույս է տեսնելու Նաբոկովի վերջին վեպը, որի սևագրությունը նա խնդրել էր այրել

Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում այսօր լույս է տեսնելու հայտնի գրող Վլադիմիր Նաբոկովի «Լաուրայի Օրիգինալը» անավարտ վեպը, որի սևագրությունները գրողը մահվանից առաջ խնդրել էր այրել, տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի»
-ն:

Նրա կինը` Վերա Նաբոկովան, այդպես էլ չի համարձակվել կատարել ամուսնու վերջին կամքը և չի այրել ձեռագրերը: Կնոջ մահից հետո որոշման ողջ բեռն ընկել է Նաբոկովների միակ որդու` Դմիտրիի ուսերին: Վեպի սևագրերը պահպանվել են շվեյցարական բանկում, քանի դեռ 73-ամյա Դմիտրի Նաբոկովը չի որոշել այնուամենայնիվ հրապարակել հոր վերջին ստեղծագործությունը, իսկ ձեռագրերը հանել աճուրդի:

«Բի Բի Սի»-ի Newsnight ծրագրում գրողի որդին պատմել է, որ «Լաուրայի Օրիգինալը» «յուրահատուկ գիրք է»` կլանող ու ցնցող:

Placeholder
Լույս է տեսնելու Նաբոկովի վերջին վեպը, որի սևագրությունը նա խնդրել էր այրել