Այսօր ուսանողության միջազգային օրն է
Կրթություն, գիտություն
11:14 17/11/2009

Այսօր ուսանողության միջազգային օրն է

Այսօր աշխարհում նշվում է ուսանողների միջազգային տոնը: Այդ տոնը ասոցացվում է երիտասարդության, ռոմանտիկայի ու ուրախության հետ: Իսկ տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ արյունոտ և տխուր ժամանակահատվածում:

1939 թվականի հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից շրջափակված Չեխոսլովակիայում Պրահայի ուսանողները և նրանց դասախոսները դուրս են եկել ցույցի, որպեսզի նշեն Չեխոսլովակայի հիմնադրաման տարադերձը: Օկուպանտները կրակ են բաց թողել ցուցարարների վրա, որի ժամանակ բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը զոհվել է: Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին, որից հետո կրկին բողոքի ակցիա է սկսվել: Տասնյակ ցուցարարներ են կալանավորվել, իսկ արդեն նոյեմբերի 17-ին գեստապոների կողմից ուսանողական հանրակացարանը շրջափակվել է: Ավելի քան հազար ուսանող է ձերբակալվել ու կալանավորվել: Հիտլերի հրամանով չեխական բոլոր ուսումնական հաստատությունները փակվել են մինչև պատերազմի վերջը:

Այսպիսով, 1946 թվականի նոյեմբերի 17-ին Պրահայում Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց Ուսանողության միջազգային օր: Նշենք, որ նախօրեին տարբեր պաշտոնյանների կողմից շնորհավորական ուղերձներ են հղվել:


Placeholder
Այսօր ուսանողության միջազգային օրն է