Խոզի գրիպի նոր դեպք չի արձանագրվել
Առողջություն
14:11 17/11/2009

Խոզի գրիպի նոր դեպք չի արձանագրվել

Հանրապետությունում խոզի գրիպի դեպքերի աճ չի գրանցվել: Այս մասին այսօր Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Նրա խոսքով, երկու հիվանդները դեռևս շարունակում են բուժումը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիվանդների առողջական վիճակը, մասանգետների հավաստմամբ, բավարար է:
Բացի այդ, Լ. Ավետիսյանը նշեց, որ առողջապահության նախարարությունում ամեն օր խորհրդակցություններ են անցկացվում, քննարկվում հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր տարբերակները:

Հահանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումն ու ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգը:

Իսկ խոզի գրիպի դեմ հատկացվող «Տամիֆլյու» դեղամիջոցը հիվանդին տրվում է պետպատվերի շրջանակներում` անվճար և միայն բժշկի նշանակմամբ: Բացի այդ` ցանկացած պոլիկլինիկա, բուժհաստատություն դիմած քաղաքացին անվճար հետազոտության և բուժման իրավունք ունի:
Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով հանրապետությունում խոզի գրիպով վարակվածների թիվը հասել էր 15-ի:
Placeholder
Խոզի գրիպի նոր դեպք չի արձանագրվել