Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մեզ ժամանակ տվեք` ձեզ ճանաչելու»,- հորդորեց Սերդար Դինլարը, երեկ կայացած հայ-թուրքական համատեղ «Արաքսի ափին» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ:
Վերջինս «Թուրք-հայկական գործարարության զարգացման» կենտրոնի նախագահն է:
Շնորհանդեսին մասնակցում էին համահեղինակներ` «Մարկետինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը, ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թոմաս Միտնախտը, ռեժիսորը` Գևորգ Նազարյանը, «Թուրք-հայկական գործարարության զարգացման» կենտրոնի նախագահ և ֆիլմի սցենարի համահեղինակ Սերդար Դինլարը:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ հեղինակները հորդորեցին այն չդիտարկել որպես «Օսկար»-ին արժանի կինո: Ֆիլմը պատմում է Արազի և Թամարի ծանոթության մասին, երկու երիտասարդները բացահայտում են մեկը մյուսի միջոցով իրենց ժողովուրդներին:
Ի դեպ, ֆիլմը ավարտվում է թուրք երիտասարդի սիրո երգով, որը հայկական «Վարդ սիրեցի»-ն էր և շատ տարօրինակ էր թուրքերենով լսելը:
Ս. Դինլարը նկատեց, որ այն թուրքերի կողմից համարվում է թուրքական, իսկ հայերի կողմից` հայկական.
«Ես ինքս այն կարծիքին եմ, որ դա մեր երգն է` ո'չ հայկական է, ո'չ էլ թուրքական»,-ասաց նա: Ֆիլմում կարմիր գծով ընթանում էր այն միտքը, թե թուրքերը հայերի մասին շատ քիչ բան գիտեն և նախ հարկավոր է, որ ժողովուրդները իրար ճանաչեն:
«Մինչև 1992թ.-ը մենք ձեր մասին ոչինչ չգիտեինք, նույնիսկ դասագրքերում ոչինչ չկար, մեզ դեռ ժամանակ է հարկավոր ձեզ ճանաչելու համար, ժամանակ տվեք մեզ` ճանաչելու ձեզ»,-ասաց Ս. Դինլարը:

Placeholder