Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Իտալիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տնօրեն Կանայո Նվանզեին: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է կազմակերպության նախագահին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա նաև շնորհակալություն է հայտնել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի գործունեության և Հայաստանի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: ՀՀ վարչապետն անհրաժեշտ է համարել վերանայել ու արագացնել համատեղ աշխատանքները:
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ղեկավարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ծրագրերի հաջող իրականացման առումով լավագույն օրինակներից է: Կազմակերպությունը նախատեսում է այսուհետև շարունակել գործունեությունը` որպես ծրագրերի իրականացմանն օժանդակող կառույց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացող ծրագրերն ու դրանց ընդլայնման հնարավորությունները:
Երեկ ուշ երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Placeholder