Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրապետությունում այսօր խոզի գրիպի 6 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գրանցվել է Ա գրիպի` H1N1-ի 21 դեպք: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարության հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը:
Նրա խոսքերով, դեպքերը «բերովի են», այսինքն` վարակվածներն այլ երկրներից ժամանածներն են:
Ա. Վանյանը նշեց, որ հիվանդների առողջական վիճակը բավարար է:Հիշեցնենք, որ նախօրեին հանրապետությունում խոզի գրիպով վարակվածության նոր դեպքեր չէին արձանագրվել: Առողջապահության նախարարությունում ամեն օր խորհրդակցություններ են անցկացվում, քննարկվում հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր տարբերակները:
Այսպիսով` հահանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումն ու ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգը:
Խոզի գրիպի դեմ հատկացվող «Տամիֆլյու» դեղամիջոցը հիվանդին տրվում է պետպատվերի շրջանակներում` անվճար և միայն բժշկի նշանակմամբ:
Բացի այդ, ցանկացած պոլիկլինիկա, բուժհաստատություն դիմած քաղաքացի իրավունք ունի անվճար հետազոտության և բուժման:

Placeholder