Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նշանավոր հայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Պաղդասար աղբար» պիեսը Տրապիզոնում բեմադրած Տրապիզոնի արվեստի թատրոնը պատրաստվում է գալ Հայաստան: Հյուրախաղերի ցանկում ընդգրկված են թուրք գրող Ազիզ Նեսինի ստեղծագործությունները: Ընդգծվում է, որ Ազիզ Նեսինը Հայաստանը լավ ուսումնասիրած ու ճանաչած թուրք գրող էր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Աքշամ» (Aksam) օրաթերթի էլ-կայքը:
«Հայաստանի և Թուրքիայի միջև ֆուտբոլով սկզբնավորված մերձեցումը շարունակվում է արվեստով: Երկու երկրների միջև ձևավորվող մերձեցման մթնոլորտն ապրիլին տարածվելու է նաև թատերական բնագավառի վրա»,- գրում է «Aksam»-ը:
Տրապիզոնի արվեստի թատրոնի ղեկավար Նեջաթի Զենգինը նշել է, որ Պարոնյանի «Պաղդասար աղբար» պիեսը իրենք ծրագրել էին Հայաստանում բեմադրել դեռևս անցած տարի, որը սակայն հնարավոր չեղավ իրականացնել ու այժմ թուրք գրողի գործերն են ներկայացնելու:

Placeholder