Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիայից այսօր Հայաստանը ստացել է AH1N1 գրիպի առաջին հինգ դեպքերի վերաբերյալ հետազոտության պատասխանները: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փաստեց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, Լոնդոնից ստացված պատասխանները դրական են, այսինքն հաստատվել է հայաստանյան լաբորատորիայի ախտորոշումը, և այսօր Հայաստանը կարող է պաշտոնապես հայտարարել, որ երկրում առկա է այդ հիվանդությունը:
Աղբյուրի հաղորդմամբ, հանրապետությունում գրանցված հիվանդության դեպքերի թիվն այսօր ավելացել է ևս մեկով: Այսպիսով, ընդհանուր հիվանդների թիվը հասավ 22-ի: Այս պահի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 6 հիվանդ, մյուսները բուժվել են ու դուրս գրվել:

Placeholder