Մշակույթի նախարարությունը ոչ մի կապ չունի թուրքական թատրոնի սպասվող այցի հետ
Մշակույթ
11:10 20/11/2009

Մշակույթի նախարարությունը ոչ մի կապ չունի թուրքական թատրոնի սպասվող այցի հետ

Երեկ Aksam թուրքական լրատվական կայքը տարածել էր տեղեկատվություն այն մասին, որ Տրապիզոնի արվեստի թատրոնը հաջորդ տարի ապրիլին գալու է Հայաստան`  հյուրախաղերի: (http://www.aksam.com.tr/2009/11/19/haber/yasam/2610/erivan_a_aciliyoruz__karagozum_.html)

Այցի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտելու նպատակով դիմեցինք Մշակույթի նախարարություն:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ իրենք ոչ մի կապ չունեն այս հրավերի հետ. նախարարությունը ոչ մի հայտ չի ներկայացրել այդ թատրոնին:

« Հավանաբար, որևէ հայկական թատրոնի սեփական նախաձեռնությունն է Տրապիզոնի թատրոնին հրավերք անելը»,- եզրակացրին նախարարությունից:

Ի դեպ, հիշեցնենք, որ այս թատրոնը Թուրքիայում բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Պաղդասար աղբար» պիեսը, իսկ այցը պայամանվորված է փոխադարձ մշակութային կապերի ամրապնդմամբ:

Նախորդող նորություն` Թուրքերը պատրաստվում են Հայաստանում պիես բեմադրել

Placeholder
Մշակույթի նախարարությունը ոչ մի կապ չունի թուրքական թատրոնի սպասվող այցի հետ