Ջեքսոնը հետմահու արժանացել է չորս մրցանակի
Մշակույթ
10:05 23/11/2009

Ջեքսոնը հետմահու արժանացել է չորս մրցանակի

Մայքլ Ջեքսոնը հետմահու արժանացել է American Music Awards-ի չորս մրցանակի: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիէյթիդ փրեսը»: Մայքլ Ջեքսոնի փոխարեն մրցանակն ստացել է նրա եղբայրը` Ջերեմեն Ջեքսոնը:

Մինչ այդ, Ջեքսոնն առաջադրվել է հինգ անվանակարգերում` «Տարվա արտիստ», «Լավագույն ալբոմ», «Լավագույն կատարող» փոփ/ռոք և սոուլ/ R&B : Արդյունքում փոփ երաժշտության արքան շահել է բոլոր անվանակարգերի համար նախատեսված մրցանակները` բացի «Տարվա արտիստ» կոչումից:

Այդ անվանակարգում հաղթող է դարձել 19-ամյա Թեյլոր Սֆիֆթը:
Placeholder
Ջեքսոնը հետմահու արժանացել է չորս մրցանակի