Հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոն կուրախացնի մեքսիկացիներին
Մշակույթ
14:04 24/11/2009

Հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոն կուրախացնի մեքսիկացիներին

Մեքսիկայի մայրաքաղաքում դեկտեմբերին անվճար համերգով   հանդես կգա աշխարհահռչակ իսպանացի օպերային տենոր Պլասիդո Դոմինգոն: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, համերգը նվիրվելու է Սուրբ Ծննդի տոնակատարություներին:
68-ամյա տենորի համերգը կանցկացվի «Անկախության հրեշտակ» հրապարակում: Համերգը անցկացվելու է «Հրաշք Սուրբ Ծնունդ» փառատոնի շրջանակներում:

Նշենք, որ սա լինելու է Պլասիդո Դոմինգոյի առաջին անվճար համերգը Մեքսիկայում, բացի այդ վերջին յոթ տարվա ընթացքում երգիչի առաջին այցն է Մեքսիկայի մայրաքաղաք, որտեղ նա անցկացրել է իր մանկության մի մասը:
Placeholder
Հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոն կուրախացնի մեքսիկացիներին