Արդյո՞ք քաղաքացու մահվան պատճառը խոզի գրիպն էր. Ա.Ասոյանը դեռևս հստակ չի կարող ասել
Առողջություն
11:50 24/11/2009

Արդյո՞ք քաղաքացու մահվան պատճառը խոզի գրիպն էր. Ա.Ասոյանը դեռևս հստակ չի կարող ասել

Հանրապետությունում A/H1N1-ով` խոզի գրիպով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25-ի: Նրանցից 23-ը բուժումը ստանալուց հետո առողջացել են ու դուրս գրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից: Ինչպես Panorama.am-ին ասաց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, ներկայումս «Նորք» ինֆեկցիոնում բուժում է ստանում Ա գրիպով վարակված երկու քաղաքացի:

Նրանց առողջական վիճակը մասնագետը բավարար գնահատեց ու նշեց, որ շուտով նրանք էլ դուրս կգրվեն հիվանդանոցից:

Իսկ ինչ վերաբերում է ուրբաթ օրը գրիպի ախտանշաններով տղամարդու մահվան դեպքին, ապա Ա. Ասոյանն ասաց, որ դեռևս հստակ չէ, թե որն է քաղաքացու մահվան իրական  պատճառը:

«Հիվանդը բժշկի է դիմել հիվանդության 8 կամ 9-րդ օրը և ասել, որ նրա մահվան պատճառը հենց Ա գրիպն է, սխալ կլինի: Ճիշտ պատճառը պարզելու համար հարկավոր է քննություն անցկացնել: Այդ դեպքում միայն կարող ենք հստակ ախտորոշում իրականացնել»,-ասաց Ա. Ասոյանը:

Հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը նշեց, որ բժշկական քննության արդյունքները պատրաստ կլինեն միայն 3 շաբաթից: Այսպիսով` միայն 3 շաբաթ հետո պարզ կլինի, հանրապետությունում խոզի գրիպից մահվան դեպք գրանցվե՞լ է, թե՞ ոչ: Իսկ մինչ այդ, նա ավելացրեց, որ ընդհանուր առմամբ, խուճապի առիթ չկա:

Հիշեցնենք, որ նախօրեին հանրապետությունում խոզի գրիպի դեպքերը 24-ն էին:  Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիայից Հայաստանը ստացել է  AH1N1 գրիպի առաջին հինգ դեպքերի վերաբերյալ հետազոտության պատասխանները: Լոնդոնից ստացված պատասխանները դրական են եղել, այսինքն հաստատվել է հայաստանյան լաբորատորիայի ախտորոշումը:

Նախորդող նորությունները`

Խոզագրիպով 6 հիվանդներից 3-ն այսօր դուրս կգրվեն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից`
Ալթայում գրանցվել է մահվան առաջին դեպքը խոզի գրիպից`


Բուլղարիան հայտարարել է խոզի գրիպի համաճարակի ավարտի մասին`

Վարչապետ. Պետք է ֆինանսապես առողջացնել առողջապահության ոլորտը`
Placeholder
Արդյո՞ք քաղաքացու մահվան պատճառը խոզի գրիպն էր. Ա.Ասոյանը դեռևս հստակ չի կարող ասել