Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր բացվեց Հայաստանի ՏՏ մրցունակության 3-րդ ամենամյա համաժողովը: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը համաժողովի բացման խոսքում ընգծեց, որ ՏՏ-ն դարձել է Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկը` նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը:
Նա նշեց, որ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը տնտեսության ամենարարգ զարգացող ճյուղերից են. դրանք հայտարարվել են ՀՀ կառավարության կողմից որպես երկրի տնտեսական բարգավաճման կարևորագույն բաղադրյալ:
Ըստ նախարարի, ԱՊՀ երկրների շարքում ամրապնդվում է ՀՀ-ի որպես ՏՏ երկրի դերը:
Նշենք, որ համաժողովի ընթացքը Դ-Լինք ընկերության շնորհիվ այսօր հնարավոր կլինի դիտել նաև առ ցանց ողջ աշխարհում: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Հայկական զարգացման գործակալությունը, «Մայրքոսոֆթ Հայաստան», Դ-Լինք, «Արմինկո», «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ընկերությունները և ՏՏ գործարար մի շարք միություններ:
«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը նկատեց, որ Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը առաջին երկու ոլորտներից մեկն է, որ ընտրվել է այս ծրագրի կողմից դեռ 2005թ.-ին: Նրա խոսքերով, սա տնտեսության այն ճյուղն է, որն ի վիճակի է բարձրացնելու հայկական գործարար դաշտի մրցունակությունը:

Placeholder