Մեքսիկայում վաղվանից կպատվաստվեն Ա գրիպի դեմ
Առողջություն
11:10 25/11/2009

Մեքսիկայում վաղվանից կպատվաստվեն Ա գրիպի դեմ

Մեքսիկայում Ա գրիպի դեմ պատվաստումները սկսվելու են այս հինգշաբթի: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է երկրի առողջապահության նախարար Խոսե Անխել Կորդովան:
Նա նշել է, որ Մեքսիկան ստացել է Ա գրիպի դեմ պատվաստանյութի առաջին մասը` 865 հազար չափաքանակ պատվաստանյութ, և հինգշաբթի սկսվելու են համընդհանուր պատվաստումները: Առաջին հերթին կպատվաստվեն բուժաշխատողներն ու հղի կանայք:

Նախարարը հայտնել է նաև, որ պատվաստանյութերի երկրորդ մասը` 750 չափաքանակ, երկիր կմտնի դեկտեմբերի առաջին օրերին:

Ընդհանուր առմամբ Մեքսիկան Եվրոպայից 153 միլլիոն դոլարով գնել է 30 մլն չափաքանակ պատվաստանյութ:
Նախարարը նշել է, որ պատվաստումներն անվճար են լինելու:

Հիշեցնենք, որ Մեքսիկայում գրիպի առաջին դեպքը հաստատվել է ընթացիկ տարվա մարտի վերջին:
Ներկայումս երկրում Ա գրիպից մահացածների թիվը հասել է 573-ի, իսկ նոր տիպի գրիպով վարակված լինելու փաստը հաստատվել է 64 322 մարդու մոտ:
Placeholder
Մեքսիկայում վաղվանից կպատվաստվեն Ա գրիպի դեմ