Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
16:03 25/11/2009
«Նաիրիտը» հայտնաբերել է կոյուղու վթարված հատվածը ու սկսել է վերանորոգել
Տարիներ առաջ վթարվել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ կոյուղու կոլեկտորի Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասով անցնող մի հատվածը, որը, տեղանքի խիտ կառուցապատման հետևանքով, հայտնաբերել չի հաջողվել: Վերջին մի քանի ամիսներին տարվող որոնողական աշխատանքների արդյունքում, վթարված հատվածը հայտնաբերվել է:
Ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության տեղեկացմամբ, այժմ կատարվում են վերանորոգման աշխատանքներ:
Նշված հատվածում աշխատանքներն իրականացվում են միայն մարդկային ռեսուրսների օգտագործմամբ, քանի որ տեխնիկական միջոցներ աշխատեցնել հնարավոր չէ, ինչը դանդաղեցնում է վերականգնման գործընթացը:
«Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության ղեկավարությունը հայցում է բնակչության ներողամտությունը` պատճառած անհարամարության համար, և վստահեցնում, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ձեռնարկության կոյուղու կոլեկտորի վնասված հատվածը կվերականգնվի:

Placeholder