Նախագահ Ս. Սարգսյանը այսօր մեկնում է Մինսկ
Տնտեսություն
12:51 26/11/2009

Նախագահ Ս. Սարգսյանը այսօր մեկնում է Մինսկ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Մինսկ` մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) Միջպետական խորհրդի նիստի աշխատանքներին: Այս կազմակերպությունում Հայաստանի Հանրապետությունն ունի դիտորդի կարգավիճակ:

Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից:
Placeholder
Նախագահ Ս. Սարգսյանը այսօր մեկնում է Մինսկ