Շրի-Լանկան դարձավ ԱՄՀ ոսկու պահուստների երրորդ գնորդը
Տնտեսություն
11:30 26/11/2009

Շրի-Լանկան դարձավ ԱՄՀ ոսկու պահուստների երրորդ գնորդը

Արժույթի համաշխարհային հիմնադրամը Շրի-Լանկայի Կենտրոնական բանկին վաճառեց 10 տոննա ոսկի իր պահուստներից :
Ոսկին վաճառվել է 2009թ.-ի նոյեմբերի 23-ի դրությամբ միջին շուկայական գնով: 10 տոննա ոսկու վաճառքը հնարավորություն է տվել ԱՄՀ-ին ձեռք բերել 375 մլն դոլար: Երկուշաբթի օրը` նոյեմբերի 23-ին, ոսկին համաշխարհային բորսաներում սահմանեց բացարձակ ռեկորդ ` մեկ ունցիայի համար 1170 դոլար:


Հիշեցնենք, Շրի-Լանկան 2009թ.-ի հուլիսին ԱՄՀ-ից ստացել էր 2,7 մլրդ դոլար վարկ: Վարկային միջոցները պետք եկան Շրի-Լանկային կառավարության կողմից անջատողականների նկատմամբ լայնամասշտաբ գործողություններից հետո, ինչը հանգեցրեց երկրի ոսկեարժութային պահուստների կրճատմանը:



ԱՄՀ-ն 2009թ.-ի սեպտեմբերին հայտարարեց իր որոշման մասին` վաճառքի հանել իր պահուստներից 403,3 տոննա ոսկի, որպեսզի միջոցներ ձեռք բերի աղքատ երկրներին օգնություն ցույց տալու ծրագրի համար:
Ենթադրություններ էին առաջ քաշվում, թե այն ողջ ոսկին, որ վաճառքի է հանված Արժույթի համաշխարհային հիմնադրամի կողմից, մտադիր է ձեռք բերել Չինաստանը, սակայն այս տեղեկատվությունը չհաստատվեց:


Ոսկու առաջին խմբաքանակը` 200 տոննա ձեռք բերեց ԱՄՀ-ից Հնդկաստանի Կենտրոնական բանկը 2009թ.-ի նոյեմբերի սկզբին` վճարելով թանկարժեք մետաղի համար 6,7 մլրդ դոլար գումար: Երկրորդ գնորդը դարձավ Մավրիկյան հանարպետությունը, որին Արժույթի համաշխարհային հիմնադրամը նոյեմբերի 16-ին վաճառեց 2 տոննա ոսկի` 71,7 մլն դոլարով: Շրի-Լանկան դարձավ ԱՄՀ-ից ոսկի գնած երրորդ պետությունը:
Placeholder
Շրի-Լանկան դարձավ ԱՄՀ ոսկու պահուստների երրորդ գնորդը