Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսություն
10:41 26/11/2009
Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպությունը հետաքրքրված է հայաստանյան գործընկերների հետ կապերի հաստատմամբ և զարգացմամբ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ճապոնիա բացի քաղաքական օրակարգից, ըստ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության, ունի նաև տնտեսական բաղադրիչ: Տոկիոյում Հայաստանի արտգործնախարարն այցելել է Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպություն (JETRO), ուր հանդիպել է կազմակերպության նախագահ Յասուո Հայաշիի հետ և քննարկել երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները, ներկայացրել Հայաստանի ներդրումային դաշտն ու ոլորտները:
Հիշեցնենք, որ Է. Նալբանդյանը մինչ այս հանդիպումն արդեն հանդիպել էր խորհրդարանաի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի, ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ:
Յասուո Հայաշին ներկայացրել է իր ղեկավարած կազմակերպության գործունեությունը և ասել, որ կազմակերպությունը հետաքրքրված է հայաստանյան գործընկերների հետ կապերի հաստատմամբ և զարգացմամբ: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության ներկայացուցիչը այցելի Երևան` հայաստանյան գործընկերների հետ կապեր հաստատելու և համագործակցության ուղիներ քննարկելու համար:
Վաղը նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոյի հետ, ինչպես նաև՝ ելույթը Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:

Placeholder