Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի առջև ծառացած թիվ 1 խնդիրը գործազրկությունն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրական պալատների ու բորսաների միության նախագահ Ռիֆաթ Հիսարջըքլօղլուն:
«Թուրքիայում 6 մլն 300 հազար մարդ գործազուրկ է: Եթե հաշվի էլ առնենք, որ մեր բնակչության գրեթե կեսը 28 տարեկան է, ապա ասել է թե , ամեն տանը գոնե մեկ գործազուրկ կա: Իսկ այնտեղ, որտեղ մարդիկ տարաբախտ ու անհույս են ապրում, անհնար է ժպտալ»,- ըստ «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի` ասել է Հիսարջըքլօղլուն:
Վերջինիս համոզմամբ` անցանկալի այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը ձեռնարկատիրության խթանումն է:
«Թուրքիայում ամեն տարի շուրջ 700.000 երիտասարդ արդեն դառնում է աշխատունակ: Ինչպե°ս ենք լուծելու նրանց զբաղվածության հարցը»,- հարց է բարձրացնում Հիսարջըքլօղլուն և նկատում, որ մինչև 1990-ականներն այդ հարցի մասին ավելի հեշտ էր հոգալ: Այժմ իրավիճակը բարդացել է, որտեղ իր մեղքի բաժինն ունի նաև գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը:

Placeholder