Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մի շարք պետություններ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնել են H1N1-ի նոր մուտացիաների մասին: ԱՀԿ-ի ներկայացուցիչների խոսքով, մեծամասամբ փոփոխության ենթարկված վարակը չի ազդում առաջացած հիվանդության բարդության վրա:
Ա գրպի նոր տեսակները հայտնաբերվել են Նորվեգիայում և Չինաստանում: Նորվեգիայում դրանք հայտնաբերվել են երկու մահացած հիվանդի կենսաբանական նյութում ու մի հիվանդի մոտ, ում մոտ վարակը ընթանում էր բարդ ձևով:
Չինաստանում այն հայտնաբերվել է 8 հիվանդների մոտ, որոնց առողջական վիճակի մասին երկրի առողջապահության նախարարությունը դեռևս տեղեկատվություն չի ներկայացրել: Բոլոր դեպքերում հայտնաբերված վարակի շտամերը ԱՀԿ-ի` հակագրիպային դեղամիջոցների` օսելտամիվիրուսի ու ռելենզեի հանդեպ դեղակայունություն չեն ունեցել:
ԱՀԿ-ի ներկայացուցիչ Թոմաս Աբրահամի խոսքով, ներկայում ոչ մի ապացույց չկա, որ հայտնաբերված մուտացիաները կարող են հիվանդության ավելի բարդ ձևի հանգեցնել: Ամեն դեպքում, Թ. Աբրահամը նկատել է, որ ԱՀԿ-ն մանրակրկիտ ուսումնասիրում է Նորվեգիայի ու Չինաստանի առողջապահական կառույցների կողմից տրամադրած տեղեկատվությունը:
Նա նաև հայտնել է, որ Նորվեգիայում ու Չինաստանում հայտնաբերված մուտացիաները որոշ ժամանակ առաջ նաև հայտնաբերվել էին ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Ճապոնիայում ու մի քանի այլ երկրներում: ԱՀԿ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ գրիպի վարակի մուտացիան անընդհատ է տեղի ունենում, և չնայած հաճախ նրանք կլինիկական նշանակություն չեն ունենում, բայց գտնվում են վարակաբանների հիմնական խնդիրների «կծիկում»:
Բացի այդ, նշենք, որ օրերս ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում հայտանաբերվել են Ա գրիպի դեղակայուն ձևի մարդուց մարդուն փոխանցվող դեպքեր: Ամերիկացի ու բրիտանացի մասնագետների տվյալների համաձայն, գրիպի դեմ լավագույյն դեղամիջոցների համար գրիպի դեղակայուն վարակը հիմնականում հայտանբերվել է թույլ իմունիտետ ունեցող հիվանդների մոտ:

Placeholder