Թուրք բասկետբոլիստների մարզիչը հայկական «Հատիսից» կրած պարտությունից հետո հրաժարական է տալու
Սպորտ
13:29 27/11/2009

Թուրք բասկետբոլիստների մարզիչը հայկական «Հատիսից» կրած պարտությունից հետո հրաժարական է տալու

Կանանց Եվրոպայի գավաթի խաղարկությունում Երևանի «Հատիս» բասկետբոլային թիմը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստամբուլում 87:64 հաշվով պարտության է մատնել թուրքական «Բեշիկթաշին»:

Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթը «Բեշիկթաշը շոկի մեջ է» վերնագրով հրապարակած նյութում խոսում է հայկական թիմի հաղթանակի մասին:

«Հատիսը»-ը մրցակցի նկատմամբ կարողացել է առավելության հասնել բոլոր չորս խաղափուլերում: Աղբյուրի տեղեկացմամբ` սեփական հարկի տակ պարտություն կրած թուրքական թիմի գլխավոր մարզիչ Ազիզ Աքքայան հայտարարել է, որ հրաժարական է տալու:
Placeholder
Թուրք բասկետբոլիստների մարզիչը հայկական «Հատիսից» կրած պարտությունից հետո հրաժարական է տալու